Համբարձման ծեսը կրթահամալիրում

Սեբաստացիներով այս անգամ նշեցինք Համբարձման տոնը։ Նախ սկսեցինք պսակ հյուսելուց և հասանք մինչև ծիսական սեղան։ Ասեմ, որ առաջին անգամ էի ինքս ինձ համար պսակ հյուսում։ Ծեսի ընթացքում գովեցինք ներկաների առաջնեկ արու զավակներին․ գովեցինք նաև իմ տղա Հովհաննեսին։ Ամենքս մեր իրը դնելով կավե ամանի մեջ՝ այնուհետև վիճակ հանեցինք։Ծեսը եզրափակեցինք սեղանի մոտ կաթնապուրի համտեսով, գաթա կտրելով և հյուրասիրվելով։

Advertisements

Նկարում ենք․․․

Ազատ նկարչություն․․․ Երեխաները նկարեցին այն, ինչ ցանկացան։

Յոթ բուռ ջուր յոթ աղբյուրներից․․․

Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Պուտ, պուտ

Կանգնելով շրջանաձև՝ խաղացինք <<պուտ, պուտ>> խաղը մի փոքր փոփոխած։ Երեխաները մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ խաղացին՝ դրական էմոցիաներ փոխանցելով միմյանց։ Չէ որ բակային խաղերը շատ են դուր գալիս երեխաներին և մենք էլ դառնում ենք մանուկ։

Ես բարձր եմ, դու` ցածր

Ասեմ, որ երեխաները այս խաղը խաղում էին առաջին անգամ։ Պետք է նշեմ, որ նրանց մոտ լավ էլ ստացվեց։ Խաղը խաղացինք երկուական հոգով՝ թևերը մեկը մյուսին շղթայած։Մեկընդմեջ կռանալով ՝ մեկը մյուսին առնում է իր շալակը՝ ասելով․

_Տակդ ի՞նչ կա:

_Վերմակ, ներքնակ:

Ապա շալակողն էր հարցնում:

_Վրեդ ի՞նչ կա:

_Աստղ ու լուսնյակ:

 

Համայնքային ծես

Սույն թվականի ապրիլի 7-ին Ս․Երրորդություն եկեղեցու բակում կրկին տոն էր։ Այս անգամ էլ համայնքային ծես էր։ Բոլորն ինչպես միշտ միասնական էին։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑