Դիպլոմային աշխատանք 2018

                       ԵՐԵՎԱՆԻ <<ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ>>  ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

                              ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ  

 

 

ԹեմաԵրեխայի պատկերավոր մտածողության և մանր  մկանային շարժոերի զարգացումը տեխնոլոգիական գործունեության ընթացքում .

IMG_20180519_113038

Ուսանող Անուշ Հովհաննիսյան

Ղեկավար ` Նառա Նիկողոսյան

 

 

                                                                        ԵՐԵՎԱՆ2018

 

 

 

Բովանդակություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ                                                                        3

ԳԼՈՒԽ 1.
Ծեսի տեխնոլոգիական մասի նպատակն ու խնդիրները        5

ԳԼՈՒԽ 2․ Տեխնոլոգիա                                                                8

Ծիսական տիկնիկներ

Ծիսական հագուստներ

Ծիսական  սեղանի ձևավորում

ԳԼՈՒԽ 3.
1.Ազգային   ծեսերի ծանոթացում և մշակում            32           

  •  Ընդլայնել երեխայի աշխարհայացքը

  • Զարգացնել գեղագիտական և գեղարվեստական   ընկալունակությունները

  • Համեմատել  իրականը երևակայական ստեղծագործության հետ

  • Ամփոփում                                                                                                     35

  • Օգտագործված   գրականություն                                                             36

 

Ներածություն

                     Մշակույթի պահպանման և փոխանցման գործում կարևոր դեր ունեն ծեսերը։ Ծեսերը դրանք  սովորույթներ են, որոնք փոխանցվել են սերնդից սերունդ՝ պահպանելով իրենց դերն ու  նշանակությունը։ Ծեսը կապվում է կրոնի հետ և սովորաբար ունի համայքային բնույթ, այսինքն՝  դրանց մասնակցում են մեծ թվով մարդիկ։ Առօրյա կյանքում եղած փոփոխությունները նույնպես ազդել են ծիսակարգերի վրա։ Ծեսերը շատ կարևոր դեր ու նշանակություն ունեն  ազգապահպանության գործում։

Ծեսը ազգայինը ներկայացնելու հիանալի միջոց է։ Այդ ծեսերից են Ամանորն ու Տյառընդառաջը,  Բարեկենդանն ու Ծաղկազարդը, Սուրբ Զատիկն ու Համբարձումը և այլն։

Ուսումնասիրելով վերոհիշյալ տոները՝ ընտրեցի <<Տեխնոլոգիան ծեսում>> թեման։ Դիպլոմային  նախագծի իրականացման ժամանակ ուսումնասիրեցի հետևյալ հիմնահարցերը․

-թեմայի հիմնական նպատակն ու խնդիրները,

-երեխաներին ծանոթացնել, թե ինչ է ազգային ծեսը և ինպես է այն մշակվում,

-անդրադառնալ ծեսի տեխնոլագիական մասին՝ ծիսական տիկնիկներին, հագուստներին,  կերակրատեսակներին:

Ծանոթացնելով երեխաներին ազգային տոների հետ՝ սովորեցնում ենք գնահատել դրանց դերն ու նշանակությունը ազգապահպանության հարցում։

Գլուխ 1․ Ծեսի տեխնոլոգիական մասի նպատակն ու   խնդիրները

IMG_20180531_104802

Ծեսերին նոր կյանք տալու համար հարկավոր է նախ շատ լավ յուրացնել ավանդականը, ճանաչել այն միջավայրը, որտեղ ստեղծվել են դրանք: Լավ իմանալ երգերն ու պարերը, ծիսական  գործողությունները, պարագաները, դրանց խորհուրդն ու պատրաստման տեխնոլոգիան:

Յուրաքանչյուր ծես, ծիսական գործողություններից բացի, ունի նաև մի նպատակ, որ սովորողը     իրեն մասնակից ու փոխանցող զգա։ Շատ կարևոր է տեղեկություններ իմանալ ծեսի մասին,  ուսումնասիրել տարբեր աղբյուրներում եղած տեղեկատվական նյութերը, դրանք գրի առնել,  նկարել ծիսական տիկնիկներ ու պատկերներ, սովորել պատրաստել ծիսական պարագաներ և  այլն։

Յուրացնելով ծեսը՝ լուծվում են մի քանի խնդիրներ․

-նյութի յուրացում (լեզուն, մտածողության գեղարվեստական այլ արտահայտչամիջոցներ),

-գիտելիքների, կարողությունների, դրսևորում և կիրառում,

-գեղարվեստական խոսքի մշակում,

-տարբեր կարողությունների դրսևորում, հղկում, մի շարք հմտությունների ձեռքբերում, մշակում  (լեզվական, թատերական),

-գրական – գեղարվեստական ճաշակի զարգացում,

-ինքնադրսևորում, ձերբազատում բարդույթներից:

Վերոնշյալ խնդիրների լուծումը նպաստում է․

-երեխայի բառապաշարի հարստացմանը,

-մտածողության ձևավորմանը,

-ստեղծագործական երևակայության զարգացմանը,

-ինքնուրույն աշխատելու ունակության ձևավորմանը,

-բավարարվում է նրա ինքնահաստատման – ինքնադրսևորման պահանջը,

-ձեռք է բերվում խմբով աշխատելու, ինքնակազմակերպման հմտություններ,

-զարգանում է գեղարվեստական ճաշակը (նկարչություն, ձեռարվեստ, երաժշտություն և այլն),

-ուսումնական մի շարք խնդիրներ են լուծում,

-հնարավորություն են տալիս գնահատելու և յուրացնելու ազգային արժեքները, ավելի մոտիկից  ճանաչելու իրենց ուսուցիչներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, հարազատներին։

Ծեսն այն միջավայրն է, որտեղ սովորողները ծեսի նախապատրաստական և իրականացման  ընթացքում կիրառում են իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները: Արդյունքում ծեսն իմացողը դառնում է ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող։

 

 

Գլուխ 2․ Տեխնոլոգիա

IMG_20180531_105058

Ծիսական տիկնիկներ

Ծիսական հագուստներ

Ծիսական  սեղանի ձևավորում

Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց  ծիսական տիկնիկերը: Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու  բարիքի առատությունը, պտղաբերությունը, արգասաբերությունը, ընտանեկան և անձնական  հաջողությունները:

Հայաստանում հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ մարդակերպ և  կենդանակերպ տիկնիկներ, որոնք դարեր շարունակ օգտագործվել են ծիսական  արարողությունների ժամանակ: Այսօր մեզանում քիչ թե շատ հայտնի  տիկնիկը Նուրի տիկնիկն է և նրան ուղեկցող ծեսը: Իրականում մեր ժողովուրդն ունեցել է բազմաթիվ այլ տիկնիկներ, որոնք ժամանակի ընթացքում մոռացվել են։

Սովորաբար տիկնիկ պատրաստել են կանայք՝ օգտագործելով ամենատարբեր նյութեր`  հիմնականում փայտ, թելեր, կավ, մետաղ, կաշի, մորթի, մազ, խմոր:

Ամանոր/Նոր տարին ժամանակագրական առումով առաջին ժողովրդական տոնն է։ Նշվում է հունվարի  1-ին։ Հունվարի 6ին Սուրբ ծննդյան պատարագից հետո կատարվում է Ջրօրհներգի  արարողությունը, որի ժամանակ Տերունական խաչը ընկղմում են ջրի մեջ։

Ամանորյա ավետիսի ժամանակ խմորից պատրաստում էին Ասիլ-Վասիլներ, որոնք պատմում էին ամանորյա գուշակությունների մասին: Նրանց տալիս էին տղայի, աղջկա տեսք կամ էլ ընտանիքի անդամների անունով էին պատրաստում: Կախված նրանից՝ որ  մասն էր ուռչում, ակնկալում էին, որ տերը կունենա բարորություն: Եթե կնոջ փորն էր ուռչում,  հավանաբար, այդ տարի երեխայի մասին լուր կլսեն: Շատ վայրերում էլ տղամարդկանց համար ոչ թե տիկնիկներ էին անում, այլ քսակներ, որոնց ուռչելը նյութական բարիքներով առատ տարի  լինելու խորհրդանիշ էր։

ԱսիլիկՎասիլիկների թխմամբ կարծես ավարտվում էր  տոնի ամենակարևոր բաղադրիչի`  ծիսական Տարեհացի պատրաստումը: Ասիլիկ-Վասիլիկները տարբեր կերպարանք էին  ստանում`կախված նրանից, թե ում կամ ինչ համար էին գուշակություններ անելու տվյալ տիկնիկի միջոցով: Վասիլիկները կարող էին լինել մարդու, կենդանու, քսակի տեսքով:։Ծիսական Տարեհացի (ԿրկենիԴովլաթ ԿրկենիԿլոճՓուռնիկ և այլն) խմորից մի կտոր էին պոկում, նրան տալիս էին համապատասխան տեսքը`զարդարելով չամիչով, ընկույզով և շաղախելով ձվով,  որպեսզի գեղեցիկ լինեին:

 

Ամանորին որոշ տեղերում ընկույզից պատրաստում են Չարխափան՝ չարը քշող, վախեցնող,  չքացնող, խափանող: Վերցնում են 20 սմ և ավելի երկարություն ունեցող թելեր, մեկ ծայրը  հագուցում՝ որքան հնարավոր է մեծ գլխով, դնում կեղևների արանքը և սոսնձում: Մի քանի  այդպիսի ընկույզների թելերը կապում են իրար, որն էլ դառնում է «Չարխափան»: Հայ մարդիկ  հավատում էին, որ այդ շրխկոցը «վախեցնում և քշում է չարին»:

Չարխափանով խափանում, քշում են ամեն տեսակ վատը, չարը, անցանկալին, խանգարողը: Նախ՝ մաքրում, քշում, հեռացնում են չար, անցանկալի երևույթները, ապա իրենց համար անցանկալին: Իհարկե, վերջինս կատարվում է հետաքրքիր, անսպասելի հարցերի և երկխոսության օգնությամբ: Ի դեպ, խաղը խաղալու համար պարտադիր չէ Ամանոր ու Չարխափանի առկայություն: Երբ ինչ որ բան այնպես չի ընթանում, կարելի է հիշել, որ Չարխափանը չքացնում է խանգարողը. «Որ քո անուշադրությունը Չարխափանը չքացնի»: Շատ կարևոր է այդ ամենն անել հումորով, թեթև, խաղային։

Չարխափան՝ առավել հետաքրքիր էր երեխաների մոտեցումը, երբ վերցրի քարերով լցված մի շիշ և ասացի, որ առաջարկվող խաղի միջոցով մենք կարող ենք խափանել մեր ընկերների չարաճճիություններն ու բնավորության թերի կողմերը։ Նրանք միանգամից կողմնորոշվեցին և շատ ուրախացան։ Հայ Առաքելական Եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14–ին, Քրիստոսի ծննդից` հունվարի 6ից քառասուն օր հետո: Այն անշարժ տոն է: Երբ Մարիամն ու Հովսեփը քառասնօրյա Հիսուսին  բերում են տաճար, ընդառաջ է գալիս Տիրոջ գալստյանն սպասող Սիմեոն ծերունին, գրկում մանկանը և գոհություն ու փառք տալիս Աստծուն, որ իրեն արժանի դարձրեց Փրկչին տեսնելու: Այստեղից էլ տոնի անունը «Տեառնընդառաջ»` Տիրոջն ընդառաջ: Տոնի գլխավոր նպատակն էր` կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա։ Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնական` բաժանում են մոմեր։ Ժամերգությունից հետո հավատացյալները վառում են իրենց մոմերը և տանում տուն:

Տրնդեզ՝ Մ․Սեբաստացի կրթահամալիրի ուսանողներով՝ հանձինս տիկին Մ․Մկրտչյանի, կազմակերպեցինք և մեծ սիրով ու հետաքրքրությամբ նշեցինք Տրնդեզը։

Իմ կարծիքով այն ստացվեց և մեզանից յուրաքանչյուրի ներաշխարհում և հիշողություններում այս օրը դեռ երկար կապրի։

Նախօրոք պատրաստում են ցանկությունների ճյուղը, յուրաքանչյուրը մտքում մի ցանկություն է պահում և ժապավենը կապում ճյուղից: Երբ ավարտում են, հյուրասիրությունը դնում են սկուտեղների վրա, վերցնում ճյուղը և ազգային պարեղանակի ուղեկցությամբ դուրս գալիս բակ: Հնչում է դանդաղ կամ միջին արագության պարային երաժշտություն, երեխաները շրջան են կազմում նախօրոք խարույկի համար իրար վրա դրված փայտերի շուրջ և պարում:

Ծիսական ուտելիքներն են տարեհացի գաթան, փոխինձը, աղանձը, հալվան, ընկույզը, պնդուկը, պաստեղը, չիր ու չամիչը։

Պատրաստում են հարս և փեսա տիկնիկներ՝ տիկնիպսակի համար։

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր էր, տոնում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն:

Բարեկենդանը տարվա ամենազվարճալի, սպասված ու խելահեղ տոնն էր: Այն տևում էր մեկ կամ երկու շաբաթ: Երգ ու պարի, զվարճահանդեսների, թատերախաղերի, հրապարակային խնջույքների, կերուխումի, կատակների, ուրախության օրեր էին։ Տոնի վերջին օրը, երբ խելահեղության էին հասնում խնջույքներն ու զվարճությունները, 80-90-ամյա կանայք երեկոյան պարում էին իրենց ծիսական պարը, իսկ երիտասարդ տղաները պատրաստում էին ծիսական տիկնիկը`Ուտիս տատին: Այն կնոջը կերպարանավորող, գզգզված, քրքրված տիկնիկ էր, որ Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից, այլ կերպ ասած` վռնդում էին, ներս հրավիրելով Պաս պապին:

Ակլատիզ պապ և Ուտիս տատ՝ աշխատելով 5-6 տարեկան երեխաների հետ՝  պատրաստեցինք Ակլատիզ պապի և Ուտիս տատի  տիկնիկները՝ ծանոթանալով ծիսական տիկնիկների խորհրդին։

Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը,ուտիս օրերը, իսկ Մեծ պասի ծիսական տիկնիկը` Ակլատիզը կամ Պաս պապը, արական տիրապետության և պաս օրերի շրջանը։ Ուտիս տատը և Պաս պապը միշտ կռվում էին իրար հետ՝ «Տատը գնաց շերեփը ձեռքինպապը եկավ չոմբախն ուսին»:

Եթե Ուտիս տատին մարմնավորում է գզգզված, քրքրված կանացի հագուստով տիկնիկը, ապա Ակլատիզին` խստահայաց ծերունու տեսքով տիկնիկը: Տարբեր գավառներում տարբեր էին Ակլատիզի անվանումները` ԱխլոճԱխացելԱխելուծԳոգոռոզԽուխուլիճԽուլուճիկ,ՄոռմոռոզՄռմռասՄեծպասՖռիկՈրոջբեկ և այլն: Նա հայտվում էր պասի առավոտյան`իր հետ բերելով ծիսական գործողությունների մի ամբողջ շարան, որոնք դարձյալ պիտի ապահովեին պտղաբերությունն ու արգասաբերությունը: Ակլատիզը պատրաստում էր տան ամենատարեց կինը բոլորից թաքուն: Այն իր վրա կրում էր յոթ փետուր՝ խորհրդանշելով պասի յոթ շաբաթները։ Ամեն շաբաթը լրանալուն պես  մի փետուրը հանում էին: Սոխի վրա խրում էին միոտանի տիկնիկին`պատրաստված փայտից, բեղ-մորուքով, հագին`տղամարդու շորեր, աջ ու ձախ պարզած թևերից քարեր կախած :Ամբողջ ընթացքում նա հսկում էր, որ ընտանիքում ոչ ոք չխախտեր պասը: Հակառակ դեպքում պատիժը չէր ուշանա`նա քարերով կհարվածեր պասը խախտողին, կամ էլ կծու բիբարով կվառեր նրա բերանը:

Պասի վերջին օրը` վերջին փետուրը հանելուց հետո, երիտասարդները Ակլատիզին տանում, ջուրն էին գցում, իսկ Ակլատիզի սոխը կամ սոխի ծիլերը տանտիրուհիները պահում էին և գցում ճաշի մեջ:

Ակլատիզին ժողովուրդը օժտել էր բավականին տարաբնույթ հատկանիշներով: Առաջինը պասը չպահողներին պատժելու գործառույթն էր` բերանը վառելու, քարեր նետելու, հատկապես երեխաների մեջ ահ ու սարասափ տարածելու միջոցով: Չնայած սրան` Ակլատիզն ավելի դրական, քան բացասական կերպար էր: ժողովուրդը նրան սիրում էր:  Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է։ Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով․ դրանք բարիքի, առատության, պտղաբերության խորհուրդ ունեն։

Քանի որ  Ծաղկազարդին ընդառաջ սկսվում են բակային աշխատանքները մենք էլ երեխաների հետ միասին  որոշեցինք մաքրել մանկապարտեզի շրջակայքը։ Երեխաները մեծ սիրով մասնակցեցին և օգնեցին մեզ / Միջավայրի խնամք /։

Ծաղկազարդը բնության զարթոնքն է․ տոնին համապատասխան երեխաները թղթից պատրաստեցին տերևներ՝ վրան սոսնձելով զատիկներ / Ապլիկացիա /։

Ծաղկազանդին պատրաստել են տիկնիկներ, որոնք կապված են եղել անձրևի և երաշտի հետ։ Դրանք ունեցել են տարբեր անվանումներ՝ Նուրի, Թերափ, Խուճուրուրուկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա, Մամա չթթիկ, Չամչա խաթուն, Ալլապիտիկ և այլն։

Նուրին հայտնվում էր Ծաղկազարդի տոնին և երաշտի ժամանակ։ Նուրիի աչքերից էին ծնվում շաղը, ցողն ու անձրևի կաթիլները, երբ դրա անհրաժեշտությունն էր լինում։

Նուրի տիկնիկը պատրաստվում էր ցախավելից կամ փայտից։ Դեմքը պատրաստում էին սպիտակ լաթից, գոտին՝ գունավոր կտորից, լաչակը՝ փայլփլուն ուլունքներից, իսկ գլխին ամրացնում էր ծաղկեպսակ:

Ծաղկազարդին սկսում էին գարնանացանի աշխատանքները։ Մշակելով և փխրեցնելով հողը՝ տնկում են տարբեր ծառեր և ծաղիկներ։

Մեր մանկապարտեզում ևս իրականացրինք ծառատունկ և տնկեցինք մի շարք ծառեր ու ծաղիկներ / Գարնանացան /։

Զատիկը /ազատում, բաժանում մեղքերից/ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը մեր ազգային տոներից մեկն է։

Զատիկը շարժական տոն է, այսինքն՝ ամեն տարի այն նշում ենք տարբեր օրեր։ Տոնի ավագ շաբաթ օրը ճրագալույց է, մատուցվում է պատարագ, որի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Զատկի տոնին ընդառաջ ցանեցինք գարու հատիկներ, որ ներկած հավկիթները տեղավորենք գեղեցիկ կանաչի մեջ

/Ածիկացան / ։

Հարության կամ Սուրբ Զատկի տոնը մեր բոլորիս, հատկապես երեխաների սիրելի տոներից է։ Նրանք անհամբեր սպասում են, թե երբ են ձվախաղեր խաղալու, երգելու զատկական երգեր և ճաշակելու ծիսական կերակուրներ։ Մեծ սիրով հետևում էի նրանց / Զատիկ /։

 

 

Երեխաների ամենասիրելի խաղերից է ձվախաղը։ Ձվերն իրար հարվածելով՝ նրանք որոշում էին թե ով է հաղթել, և ով՝ պարտվել։ Ըստ ավանդույթի՝ հավկիթները կերել են լավաշով ու կանաչիով, հատկապես՝ թարխունով /Զատկաձվիկ /։

Ծիսական ամենագեղեցիկ տիկնիկներից է Համբարձման տոնի տիկնիկըՎիճակի Արուսը: Համբարձումը ևս մեր ցնծագին տոներից է: Տոնածիսական արարողությունները սկսվում էին տոնի նախորդ`չորեքշաբթի օրվանից: Այդ օրը աղջիկների մի խումբ գնում էր սար ու ձորից ծաղիկ հավաքելու: Եվ ոչ միայն ծաղիկ: Սափորի մեջ յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր էին վերցնում, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Հավաքված ծաղիկներից մեծ քանակությամբ ծաղկեփնջեր էին սարքում, որպեսզի հաջորդ օրը բաժանեին: Պատրաստում էին նաև հատուկ մի ծաղկեփունջ, խաչի ձև տալով նրան, և անվանում էին Ծաղկամեր: Սա դրվում էր այն փարչի մեջ, որի մեջ հավաքել և լցրել էին յոթ աղբյուրից ջուր, յոթ ծաղկից տերև, յոթ աղբյուրից` ջուր: Այս ամենը միասին կոչվում էր Վիճակ: Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները իրենց զարդերն էին լցնում`հաջորդ օրվա գուշակության ծեսի համար: Ծաղկամոր մյուս տեսակն է պճնված, զարդարված տիկնիկը` Վիճակի Արուսը: Աղջիկները վերցնում էին մի կանգուն երկարությամբ ճիպոտ, վերևի մասում կապում էին մի թզաչափ փայտիկ, արդյունքում  ստացվում էր խաչանման հարմարանք, որի վրա հագցնում էին կանացի զգեստներ, գլխի հարմարանք, նկարում էին քիթ, բերան, աչքեր, բերան, հոնքեր:

Տիկնիկն ունենում էր ճակտնոց, ոսկեշար մանյակ, կրծքի շռայլ զարդեր: Վիճակի Արուսն ամրացնում էին փարչի բերանին: Վիճակը պիտի ամբողջ գիշեր մնար երկնքի տակ: Դա կոչվում էր «աստղունք դնել»: Մեր ժողովուրդն այս տոնին տան մրոտված երդիկին հաճախ աստղեր է նկարել:

Հինգշաբթի առավոտյան Վիճակը տեղափոխվում էր բախտագուշակության հրապարակ: Այստեղ տիկնիկը անջատում էին փարչից, համբուրում և դնում էին մի բարձր, պատվավոր տեղ: Ապա մի անմեղ աղջնակի քողավորում էին`«հարս» էին սարքում: Նա փարչից հատ-հատ հանում էր աղջիկների զարդերն ու գուշակության խաղիկներն էր երգում:

Համբարձման ծիսակարգի համաձայն երեխաները յոթ աղբյուրներից յոթ բուռ ջուր հավաքեցին և յոթ տեսակ ծաղիկ ու լցրեցին կավե կուժի մեջ / Համբարձում /։

Վիճակահանության  նկարներ՝ազատ նկարչություն․․․ Երեխաները նկարեցին այն, ինչ ցանկացան։ Նկարած նկարներն էլ օգտագործեցինք վիճակ հանելիս։

Համբարձման ծես՝ Սեբաստացիներով այս անգամ նշեցինք Համբարձման տոնը։ Նախ սկսեցինք պսակ հյուսելուց և հասանք մինչև ծիսական սեղան։ Ասեմ, որ առաջին անգամ էի ինքս ինձ համար պսակ հյուսում։ Ծեսի ընթացքում գովեցինք ներկաների առաջնեկ արու զավակներին․ գովեցինք նաև իմ տղա Հովհաննեսին։ Ամենքս մեր իրը դնելով կավե ամանի մեջ՝ այնուհետև վիճակ հանեցինք։ Ծեսը եզրափակեցինք սեղանի մոտ կաթնապուրի համտեսով, գաթա կտրելով և հյուրասիրվելով / Համբարձման ծես /։ Համբարձումը բնության աճի տոն է: Այն համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ երկրագործն, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում և՛ բնությունից,   և՛ աստվածներից ակնկալում հատուցում:

Տոնի մյուս կարևոր խորհուրդը. այդ օրն արգելվում է արյուն հեղել` կենդանու զոհ մատուցել, որը դարձյալ բնությունը սիրաշահելու, կենդանիների բազմացման միտում ունի: Այդ օրը ծաղիկներով զարդարում էին գառան, կաթնատու կովի, եզան պարանոցը: Իսկ իբրև մատաղ և տոնական ուտեստ կաթնով ու բանջար էր եփվում: Համբարձումը բնորոշվում է ծաղիկների առատությամբ, մասնակիցների ճակատագրի գուշակությամբ և որպես մատաղ` կաթնով բաժանելով: Կաթնովը բաժանում էին հարևաններին, բարեկամներին, անցորդներին, շաղ էին տալիս արտերում ու այգիներում, որ հունձը բարեհաջող լինի, բերքը` առատ: Մարդիկ հավատում էին, որ այն մարդը, ով Համբարձման երկուշաբթի առաջինը կճաշակեր Համբարձման կաթնապուրից, նրան էլ բաժին կընկներ այդ տարվա առատությունն ու ապահովությունը:

Մեր մշակույթի ամենագեղեցիկ արժեքներից  մեկը` հայկական ծիսական տիկնիկները, այսօր գտնվում են մոռացման եզրին: Դրան հանգեցրել է ժամանակի ընթացքը: Նկարագրված ծեսերից ու տոներից շատերն արդեն չեն նշվում, բնականաբար, մոռացվել են նաև դրանց ուղեկցող բազմաթիվ երևույթներ` երգեր, պարեր, ուտեստ: Եթե չի իրականացվում ծեսը, չեն ստեղծվում նաև տիկնիկներ: Սակայն հիշել և գիտելիքի տեսքով փրկել նրանց գոյությունը, մենք կարող ենք և պարտավոր ենք։

ԳԼՈՒԽ 3.
Ազգային   ծեսերի ծանոթացում և մշակում

25592127_836763086496787_2114575055205220747_n

  •  Ընդլայնել երեխայի աշխարհայացքը

 

Հայկական ժողովրդական և եկեղեցական տոները ավանդաբար փոխանցվող կրոնաեկեղեցական և ժողովրդական տոներն են, որոնք հնագույն ծիսակարգին ու հավատալիքներին առնչվող մի շարք սովորույթներ և արարողակարգեր են։ Եկեղեցական տոները նվիրված են Հիսուս ՔրիստոսինՄարիամ ԱստվածածնինՍուրբ Խաչին, սրբերին, ազգային նշանավոր դեմքերին ու իրադարձություններին։

Զարգացնել գեղագիտական և գեղարվեստական       ընկալունակությունները

Գեղագիտական դաստիարակությունը հատուկ կազմակերպված մանկավարժական գործընթաց է՝ ուղղված երեխայի գեղագիտական զգացումների, կյանքում և արվեստում գեղեցիկի վերաբերյալ պատկերացումների ձևավորմանը, շրջապատող իրականության հանդեպ գեղագիտական վերաբերմունքի, գեղագիտական գնահատականիձևավորմանը: Ստեղծագործող մարդուն բնորոշ է կյանքի ակտիվ դիրքորոշում, գեղեցիկն ընկալելու, զգալու և գնահատելու ընդունակություն:

Գեղագիտական դաստիարակության հիմքում ընկած է հուզազգացմունքային ոլորտի զարգացումը։ Գեղագիտական դաստիարակությունը նպաստում է հուզական ոլորտի զարգացմանը, զգայական փորձի հարստացմանը, ակտիվացնում նրա իմացական գործունեությունը և դրդում ստեղծագործության, բացահայտում երեխայի ընդունակությունները և ձևավորում անձնային կարևոր հատկություններ:

Փորձելով շարժել երեխաների երևակայելով նկարագրելու կարողությունը՝ մտովի պատկերացրեցին իրենց իսկ մայրիկներին և մեկ-երկու բառով բնորոշեցին նրանց ամենքը յուրովի/ Ձոն մայրիկներին /։
Գեղագիտական դաստիարակության հիմնական միջոցը երեխայի մշտական հաղորդակցումն է արտաքին միջավայրի,
կենցաղի գեղագիտական կողմերի հետ:Ամենօրյա շփումը գեղեցիկի հետ նպաստում է երեխայի կողմից գեղեցիկի ընկալմանը, գեղեցիկի կառուցմանը,ստեղծմանը և ի վերջո՝ գեղեցիկ միջավայրում ապրելու ցանկությանը։
Բարեկիրթ միջավայրը երեխայի գեղագիտական դաստիարակության հիմնական պայմանն է և միջոցը:

  • Համեմատել  իրականը երևակայական           ստեղծագործության հետ

 

Երևակայություն, որը նաև անվանում են երևակայելու ընդունակություն, նոր պատկերներ և զգացողություններ ձևավորելու կարողությունն է, որոնք չեն ընկալվում զգայարանների միջոցով՝ տեսողական, լսողական կամ այլ զգայարանների միջոցով։ Երևակայությունը գիտելիքները դարձնում է կիրառելի խնդիրներ լուծելու ժամանակ և կարևոր է փորձ ձեռք բերելու և սովորելու գործընթացի համար։ Երևակայությունը զարգացնելու հիմնական միջոց է հանդիսանում պատմություններ լսելը։

Ժամանակակից երեխաները, ցավոք, գրեթե չեն երևակայում: Համակարգիչներն ու հտուստացույցը դարձրել են նրանց պասիվ դիտորդներ, սակայն երևակայելը շատ կարևոր ու անհրաժեշտ ունակություն է: Սա է պատճառը, որ հարկավոր է ամեն կերպ զարգացնել երեխայի երևակայությունը:

Փորձելով միտքը բառերով ներկայացնել՝ հորինեցինք հեքիաթ ծառի մասին,որն ուզում էր ծաղկել, բայց չգիտեր թե ինչպես։ Այնուամենայնիվ հեքիաթն ունեցավ ցանկալի ավարտ / Հորինում ենք հեքիաթ /։

Ամփոփում

Որպես կատարված աշխատանքի  ամփոփում՝ կցանկանայի անկեղծանալ․ երբևէ այսքան մոտ չեմ եղել այն ամենին, ինչ կոչում են ազգային, ծիսական։ Ուսումնասիրելով ազգային ծեսերը, սովորույթները՝ շատ բաներ բացահայտեցի ինձ համար։ Վերոնշյալ բոլոր տոներն ունեն բազմամյա պատմություն և հասել են մեզ քիչ թե շատ փոփոխված, բայց մեկ է չեն կորցրել իրենց խորհուրդն ու ծիսականությունը։

Մենք բոլորս անհատականություն ենք, սակայն միևնույն ժամանակ կրող ենք․ մենք մեր մեջ կրում ենք այն, ինչ կոչվում է ազգային առանձնահատկություն։

Ինչպես յուրաքանչյուր ազգ, այնպես էլ մենք՝ հայերս, ունենք հենց մեր ազգին բնորոշ ծիսակարգեր։ Դրանցից ամեն մեկը մի արարողակարգ է, որի հետ առնչվելիս՝ հասկանում ես դրանց դերն ու կարևորությունը ազգապահպանության հարցում։

Վերը նշված ցանկացած տեխնոլոգիական լուծում լրացնում, ամբողջացնում է ծեսը։ Անհրաժեշտ է պահպանել և սերունդներին փոխանցել դրանց կարևորության մասին։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1.  Գեղամյան Ա․ Ա․ <<Ծես, ծիսակարգ>>

2․ <<Ի՞նչ են պատմում ծիսական տիկնիկները>>

3․ <<Ծեսեր>>

4․<Գեղագիտա-գեղարվեստական դաստիարակություն>>

5․ <<Ծես>>

6․ <<Հայկական ծիսական տիկնիկներ>>

7․ << Տեխնոլոգիա>>

8․  <<Ծեսի նպատակն ու խնդիրները>>

 

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: