Դիպլոմային աշխատանք 2018

                       ԵՐԵՎԱՆԻ <<ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ>>  ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

                              ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ  

 

 

ԹեմաԵրեխայի պատկերավոր մտածողության և մանր  մկանային շարժոերի զարգացումը տեխնոլոգիական գործունեության ընթացքում .

IMG_20180519_113038

Ուսանող Անուշ Հովհաննիսյան

Ղեկավար ` Նառա Նիկողոսյան

 

 

                                                                        ԵՐԵՎԱՆ2018

 

 

 

Բովանդակություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ                                                                        3

ԳԼՈՒԽ 1.
Ծեսի տեխնոլոգիական մասի նպատակն ու խնդիրները        5

ԳԼՈՒԽ 2․ Տեխնոլոգիա                                                                8

Ծիսական տիկնիկներ

Ծիսական հագուստներ

Ծիսական  սեղանի ձևավորում

ԳԼՈՒԽ 3.
1.Ազգային   ծեսերի ծանոթացում և մշակում            32           

  •  Ընդլայնել երեխայի աշխարհայացքը

  • Զարգացնել գեղագիտական և գեղարվեստական   ընկալունակությունները

  • Համեմատել  իրականը երևակայական ստեղծագործության հետ

  • Ամփոփում                                                                                                     35

  • Օգտագործված   գրականություն                                                             36

 

Ներածություն

                     Մշակույթի պահպանման և փոխանցման գործում կարևոր դեր ունեն ծեսերը։ Ծեսերը դրանք  սովորույթներ են, որոնք փոխանցվել են սերնդից սերունդ՝ պահպանելով իրենց դերն ու  նշանակությունը։ Ծեսը կապվում է կրոնի հետ և սովորաբար ունի համայքային բնույթ, այսինքն՝  դրանց մասնակցում են մեծ թվով մարդիկ։ Առօրյա կյանքում եղած փոփոխությունները նույնպես ազդել են ծիսակարգերի վրա։ Ծեսերը շատ կարևոր դեր ու նշանակություն ունեն  ազգապահպանության գործում։

Ծեսը ազգայինը ներկայացնելու հիանալի միջոց է։ Այդ ծեսերից են Ամանորն ու Տյառընդառաջը,  Բարեկենդանն ու Ծաղկազարդը, Սուրբ Զատիկն ու Համբարձումը և այլն։

Ուսումնասիրելով վերոհիշյալ տոները՝ ընտրեցի <<Տեխնոլոգիան ծեսում>> թեման։ Դիպլոմային  նախագծի իրականացման ժամանակ ուսումնասիրեցի հետևյալ հիմնահարցերը․

-թեմայի հիմնական նպատակն ու խնդիրները,

-երեխաներին ծանոթացնել, թե ինչ է ազգային ծեսը և ինպես է այն մշակվում,

-անդրադառնալ ծեսի տեխնոլագիական մասին՝ ծիսական տիկնիկներին, հագուստներին,  կերակրատեսակներին:

Ծանոթացնելով երեխաներին ազգային տոների հետ՝ սովորեցնում ենք գնահատել դրանց դերն ու նշանակությունը ազգապահպանության հարցում։

Continue reading “Դիպլոմային աշխատանք 2018”

Advertisements

Համբարձման ծեսը կրթահամալիրում

Սեբաստացիներով այս անգամ նշեցինք Համբարձման տոնը։ Նախ սկսեցինք պսակ հյուսելուց և հասանք մինչև ծիսական սեղան։ Ասեմ, որ առաջին անգամ էի ինքս ինձ համար պսակ հյուսում։ Ծեսի ընթացքում գովեցինք ներկաների առաջնեկ արու զավակներին․ գովեցինք նաև իմ տղա Հովհաննեսին։ Ամենքս մեր իրը դնելով կավե ամանի մեջ՝ այնուհետև վիճակ հանեցինք։Ծեսը եզրափակեցինք սեղանի մոտ կաթնապուրի համտեսով, գաթա կտրելով և հյուրասիրվելով։

Առօրյայից մինչև ազգային

Սիրով ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ տպավորություններով,որոնք ինձ ուղեկցում են արդեն շուրջ ինը ամիս։ Պետք է նշեմ, որ շատ պատահական աշխատանքի անցա Ավանի թիվ 54 մ/մանկապարտեզում՝ որպես դաստիարակի օգնական։ Առաջին միտքը, որն ինձ ոգևորեց, դա նախադպրոցական կրթություն ստանալն էր։ Եվ այսպես, լսելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին և ծանոթանալով հեռավար ուսուցման
պայմաններին՝ ես էլ դարձա սեբաստացի։ Ասեմ, որ կրթահամալիրի պատերի ներսում մթնոլորտը շատ ջերմ է, ազատ, սա տեղ է, որտեղ չկա տնօրեն-դասախոս-ուսանող սահմանը և բոլորս կարծես մեկ միավոր ընտանիք լինենք՝ մեր առջև ունենալով կոնկրետ նպատակ։ Այս կապն ավելի ամրապնդվեց և հստակ ձևավորվեց այն ժամանակ, երբ դեկտեմբեր ամսին մասնակցեցինք հնգօրյա վերապատրաստումներին կրթահամալիրի հինգ դպրոց-պարտեզներում։
2018թ․-ի հունվար ամսին արդեն ստանալով կոնկրետ նախագծային պլաններ՝ սկսեցինք աշխատել։ Չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի խառնաշփոթ էր ինձ մոտ, թերահավատություն՝ սեփական ուժերի նկատմամբ։ Բայց գործ ունենալով խելամիտ և իրենց գործում բանիմաց մարդկանց հետ՝ ինձ մոտ ստացվեց մտնել աշխատանքային պլանի մեջ և սահուն առաջ ընթանալ։
Հանձնարարվեց ուսումնասիրել և ծանոթանալ ազգային ծիսական տոներին։ Մեծ սիրով սկսեցի աշխատել․ չէ որ դա մեր ազգայինն է, մեր մի մասնիկը և  մենք էլ նրա մի մասն ենք կազմում։ Իսկ ուսումնասիրելուց հետո այն
ներկայացնում ես 5-6 տարեկան երեխաներին և տեսնում, թե ինչպես է ազգայինն իրենով վարակում փոքրերին։ Նրանք միգուցե չեն կարողանա լիարժեք ներկայացնել այն, ինչ զգում են,բայց նայելով աչուկներին ամեն ինչ պարզվում է։ Ազգային տոների ուսումնասիրությունը սկսվեց Սուրբ
Ծնունդով և շարունակվեց մինչև Տյառնընդառաջ, Բարեկենդան, Ծաղկազարդ, Զատիկ, և հիմա ՝ Համբարձման տոնը։ Փորձելով ճանաչելի դարձնել ազգայինը ծեսի միջոցով շատ դյուրին է ըստ իս։ Յուրաքանչյուր ազգային ծիսական տոն ունի իր երգերը, առած-ասացվածքները, խաղերը, իրեն բնորոշ ծիսական կերակուրները, պատրաստությունները։ Այս ամենին կարող եք հետևել իմ բլոգում։

Յոթ բուռ ջուր յոթ աղբյուրներից․․․

Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Պուտ, պուտ

Կանգնելով շրջանաձև՝ խաղացինք <<պուտ, պուտ>> խաղը մի փոքր փոփոխած։ Երեխաները մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ խաղացին՝ դրական էմոցիաներ փոխանցելով միմյանց։ Չէ որ բակային խաղերը շատ են դուր գալիս երեխաներին և մենք էլ դառնում ենք մանուկ։

Ես բարձր եմ, դու` ցածր

Ասեմ, որ երեխաները այս խաղը խաղում էին առաջին անգամ։ Պետք է նշեմ, որ նրանց մոտ լավ էլ ստացվեց։ Խաղը խաղացինք երկուական հոգով՝ թևերը մեկը մյուսին շղթայած։Մեկընդմեջ կռանալով ՝ մեկը մյուսին առնում է իր շալակը՝ ասելով․

_Տակդ ի՞նչ կա:

_Վերմակ, ներքնակ:

Ապա շալակողն էր հարցնում:

_Վրեդ ի՞նչ կա:

_Աստղ ու լուսնյակ:

 

Blog at WordPress.com.

Up ↑